ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Իսրայելը դատապարտել է Էրդողանի հայտարարությունները

Իսրայելը դատապարտել է Էրդողանի հայտարարությունները
23.03.2017 | 23:56

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի կողմից Գերմանիային և Նիդերլանդներին նացիզմի մեջ մեղադրելը անհանգստացրել է Իսրայելին՝ հայտնում է Deutsche Welle թերթը՝ հղում անելով Իսրայելի ԱԳՆ մամուլի խոսնակին, որ դատապարտել է Գերմանիան նացիստական գործելաոճի մեջ գործելու կապակցությամբ հնչեցված մեղադրանքները:

Նա նշել է, որ նման համեմատությունները արժեզրկում են Հոլոքոստի հիշատակը և դեմ են Իսրայելին:

Դիտվել է՝ 390

Մեկնաբանություններ